Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել ռեստորանի աշխատակիցները

Restorani ashxatoghner

Կառավարության շենքի բակում այսօր՝ հունիսի 5-ին, բողոքի ակցիա են իրականացրել ռեստորանների աշխատակիցները՝ պահանջելով բացել ռեստորանների աշխատանքը։

Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցները հայտնել են, որ դեռ մայիսի 20-ին իրենք դիմել էին Կառավարությանը նամակով, որի պատասխանը պետք է 2 կամ 3 օր անց լիներ, ինչը, սակայն դեռ չեն ստացել.

 «Ամեն ինչի յուրացումը կախված է ռեստորանների բացման հետ. սկսած գյուղմթերքից, գեղեցկության սրահներից, առաքիչներից։ Մի քանի ժամով փակում են տնտեսվարող սուբյեկտները, կլինի՞ ռեստորանները բացենք ու աշխատենք, թող հաջորդ օրը գան ու 24 ժամով փակեն. ռեստորանների բոլոր ղեկավարներն էլ կհամաձայնվեն մեկ օր աշխատել, մեկ օր՝ ոչ։ Ընտանիքումս 5 հոգի ենք։ Ինձ աջակցություն է եղել 25 հազար 6 հարյուր դրամ, մի փոքր լույս ու մի փոքր էլ գազից։ Ես դրա համար շնորհակալ եմ Կառավարությանը, բայց դուք 30 հազար դրամով կարո՞ղ եք 5 հոգանոց ընտանիք պահել»- ասեն են ակցիայի մասնակիցները։ 

 

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ շեշտեց, որ եթե իրենց հարցին լուծում չտրվի, իրենք իրենց երեխաների հետ կգան Կառավարության բակ։ 

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...