Բանգլադեշի ավտոլվացման կետերից մեկում Հենրիխ Մխիթարյանին դարձրել են «էստի համեցեք» աշխատող մանեկեն.
Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում՝ Անդրանիկի փողոցում, այսօր զարմանալի պատկերի ականատես դարձանք: Փողոցում գործող ավտոլվացման կետերից մեկը, որպես գովազդային մանեկեն, օգտագործում է… Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» խաղացող Հենրիխ Մխիթարյանի պատկերը: Այսինքն, մեր առաջատար ֆուտբոլիստն է ավտոլվացման այդ կետի համար վարորդներին «էստի համեցեք» կանչում: Չգիտենք, թե ում «հզոր» ուղեղում է նման գաղափար առաջացել և Մխիթարյանի անունը նման ձևով օգտագործել, բայց հաստատ գիտենք, որ քաղաքակիրթ երկրներում սրա համար անմիջապես դատի կտային՝ մարդու իմիջային իրավունքները խախտելու և ապօրինի կերպով օգտագործելու համար: Մեղմ ասած, դժվար թե Հենրիխը իր պատկերը ավտոլվացման կետում գովազդային նպատակներով կիրառելու համաձայնություն տված լիներ: Բացի այդ, սա շատ հոռի երևույթ է, որը չի գեղեցկացնում մեր քաղաքը, և միայն բացասական վերաբերմունք է առաջացնում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
shamshyan.com