Հյուսիսային Կորեայի ղեկավարը իր լիազորությունների մի մասը փոխանցել է քրոջը

Quyry

Հարավային Կորեայի հետախուզությունը պնդում է, որ Հյուսիսային Կորեյաի ղեկավար Կիմ Չոն Ունը իր լիազորությունների մի մասը փոխանցել է քրոջը՝ Կիմ Յո Չժոնին։ Այս մասին հաղորդում է Հարավային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի հետախուզական ծառայությանը մոտ կանգնած աղբյուրները։</p> <p>Իշխող Աշխատանքային կուսակցության Կենտկոմի բաժիններից մեկի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող &nbsp;Կիմ Յո Չժոնը այժմ համակարգում է համապետական խնդիրները։</p> <p>&laquo;Հյուսիսային Կորեայի ղեկավարը շարունակում է երկրի &nbsp;բարձագույն ղեկավար մնալ, բայց իշխանության որոշ լծակներ փոխանցվում են այլ անձանց&raquo;, — եզրակացրել են հարավկորեացի հետախույզները։ Նրանց պնդմամբ՝ երկրի տնտեսության կառավարման որոշ լծակներ փոխանցվել են Հյուսիսային Կորեայի նորանշանակ վարչապետին։

azatutyun.am

Ձեզ կհետաքրքրի...