Ավտովթար Լոռու մարզում․ բախվել են բեռնատար «Գազելն» ու 07-ը․ կա վիրավոր․

vtar

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 5-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 17։45-ի սահամններում Շնող-Թեղուտ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Նոյեմբերյան քաղաքի բնակիչ 50-ամյա Արմեն Գիշյանի վարած «Գազել» մակնիշի և Շնող գյուղի բնակիչ 40-ամյա Արկադիկ Մելիքսեթյանի վարած «ԳԱԶ 2107» մակնիշի վատոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ վարորդներից Ա․ Մելիքսեթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։

Լուսանկարը՝ Էդիկ Սիմոնյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...