Վարչապետի որոշմամբ՝ Արտակ Դավթյանն ազատվել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Դավթյանն ազատվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։
Այս մասին համապատասխան որոշումը հրապարակված է ՀՀ վարչապետի կայքում: Որոշման մեջ ասվում է.
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտակ Դավթյանին ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։
Դավթյանն ավելի վաղ զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը, որից ազատվել էր այս տարվա հունիսի 8-ին։ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ էր նշանակվել հունիսի 17-ին: