Իրանը հայտնում է Պարսից ծոցի ափին գտնվող ստորգետնյա հրթիռային բազայի մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ցուցադրել է ստորգետնյա հրթիռային բազա Պարսից ծոցի ափին, հայտնում է Sepah News-ը:
Հաղորդագրության համաձայն՝ արարողությանը ներկա են եղել կորպուսի գերագույն գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, ինչպես նաև կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին, որին պատկանում է «ռազմավարական» բազան:
Ըստ Սալամիի՝ համալիրը պարունակում է բարձր ճշգրտության հրթիռներ «շատ բարձր կործանարար ուժով» «հարյուրավոր կիլոմետրեր» հեռահարությամբ, որոնք ունակ են հաղթահարելու ռադիոէլեկտրոնային պաշտպանությունը:
a1plus.am