ՀՀ կառավարությունը նախատեսում է այլընտրանքային ավտոճանապարհներ կառուցել Սյունիքի մարզում
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին:
«Այո, կառուցելու ենք: Եղանակային պայմանները թույլ տալուն պես կառուցելու ենք»,- ասաց Պապիկյանը:
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմից հետո Սյունիքի մարզի որոշ ավտոճանապարհների խնդիրը դեռ լուծված չէ: