ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ «ԱՍՏՂԻԿ» ԲԿ hraparak am

nakhagah

 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել, և նրան հիմա ստենտավորում են։ Մենք փորձեցինք լուրը ճշտել նախագահականից, սակայն անհասանելի էին։ Հիվանդանոցից մեր աղբյուրը, սակայն, պնդեց, որ նախագահն իսկապես հոսպիտալացվել է իրենց մոտ։

hraparak.am

———————————————————————————-

Նախագահականի լրատվականից, սակայն, քիչ առաջ մեզ հայտնեցին, որ նախագահին իսկապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն ոչ ստենդավորման համար։

«Կորոնավիրուսով պայմանավորված նախագահն ունեցել է բարդություններ, և այս պահին հետազոտություն է անցնում «Աստղիկ» ԲԿ-ում»,- ասացին մեզ նախագահի աշխատակազմի լրատվության վարչությունից։

Թե ինչպես է իրեն զգում նախագահը և երբ դուրս կգրվի, նախագահականից ասացին՝ դեռ հետազոտվում է։

Ձեզ կհետաքրքրի...