Ավինյանի հայցը բավարարվել է. փորձում է ապացուցել, որ լկտիությունը խոսքի ազատություն է ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավինյանի հայցը բավարարվել է. փորձում է ապացուցել, որ լկտիությունը խոսքի ազատություն է :
Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել զրպարտության և վիրավորանքի համար նախատեսվող փոխհատուցման չափը:
Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը: Ըստ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի, եթե վիրավորանքը տեղ է գտնում լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա նախատեսվում էր վճարել նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկի չափով փոխհատուցում: Լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ զրպարտության համար առաջարկվում էր վճարել սահմանված նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկի չափով:
Սիմոնյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում որոշել են որոշակի զիջումների գնալ: Այժմ վիրավորանքի համար նախատեսվում է փոխհատուցել նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի չափով, իսկ զրպարտության դեպքում՝ 6.000-ապատիկի չափով:
Սիմոնյանն ասաց, որ նախագիծը ոչ թե տնտեսական նպատակներ է հետապնդում, այլ զրպարտության և վիրավորանքի հետ կապված առկա իրավիճակով է պայմանավորված:
Նախագիծը դրական եզրակացության արժանացավ: Այն Ազգային ժողովի քառօրյայի ընթացքում երկրորդ ընթերցմամբ կքննարկվի: