Ադրբեջանական սոցցանցերը գրում են երկու զինծառայողի մահվան մասին

Adrbejanci

 Ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևն այսօր գրել է ադրբեջանական բանակի ևս երկու կորստի մասին, որոնց վերաբերյալ երկրի պաշտպանության նախարարությունը տեղեկություն չի հրապարակել։

Ըստ ադրբեջանցի ընդդիմադրի՝ մարտի 29-ին Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Կուբաթլուի շրջանում Պետական սահմանապահ ծառայության զորամասերից մեկում սպանվել է Ալի (Əli) անունով զինծառայող։ Նշվում է, որ «հայերի հարձակման հետևանքով սպանված» զինծառայողի հուղարկավորությունը կատարվել է այսօր։

Մեկ այլ չհաստատված տեղեկությամբ՝ Հադրութի ուղղությամբ անհայտ հանգամանքերում սպանվել է 1993 թ․ ծնված ենթասպա Ալիև Հեյդար Ռյովշան օղլուն (Əliyev Heydər Rövşən oğlu)։ Հայտնի չէ, թե երբ է տեղի ունեցել դեպքը։ Դատելով սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տարածված լուսանկարներում ենթասպայի համազգեստից՝ նա հետախույզ է եղել։

Նշենք, որ այսօր ավելի վաղ Հեբիբ Աբդուլլաևը հայտնել էր մարտի 22-ին Քարվաճառում անհայտ պայմաններում հրազենային վնասվածքից մահացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Զյոհրաբով Իլքին Ռամին օղլուի (Zöhrabov İlkin Ramin oğlu) մասին, որից հետո տեղեկությունը հաստատել էր Ադրբեջանի ՊՆ-ն։

 

razm.info

Ձեզ կհետաքրքրի...