Որևէ մեկը չհամարձակվի այսուհետ բանակին ու գեներալներին մեղադրի ինֆորմացիա ծախելու մեջ. Սոֆյա Հովսեփյան. ArmDaily

Sofya

 «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը երեկ ֆեսյբուքյան իր էջում գրել էր, որ ամենահամեղ սուրճը Երասխի ուղղությամբ դիրքերում պատրաստված սուրճն է և որ հայկական բանակի ոգին անկոտրում է։

Հիշեցնենք, որ երկու օր շարունակ ադրբեջանական կողմը կրակահերթի տակ էր պահում Երասխի ուղղությամբ հայկական դիրքերը, ինչի արդյունքում ունեցանք զոհ։

7-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Դանիել Իոաննիսյանի և իր նման մարդկանց տարբեր տեղերում և անվտանգության գոտիներում, անթույլատրելի տեղերում գտնվելու արդյունքն այսօր մենք 44-օրյա պատերազմից հետո քաշում ենք։

«Եվ իհարկե, նա իրավունք չունի այնտեղ գտնվել և սրա համար մեկ պատասխանատուն կառավարությունն է, Պաշտպանության նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը։ Անհայտ ծագման փող ստացող անհատն իրավունք չունի մտնել այնտեղ։ Ես ինքս որպես պատգամավոր ունենալովա անվտանգության կարգ՝ ես ինձ թույլ չեմ տալիս այս օրերին լինել առաջնագծում, ուր մնաց ցանկացածը բունկերներում հայտնվեն։ Իրենց բունկերներում լինելու հետևանքները մենք տեսանք»,-ասաց Հովսեփյանը։

Նա նշեց նաև, որ հիմա էլ մեկը մեկի վրա են գցում, թե ով է բունկերից ինֆորմացիա դուրս բերել․ «Հենց իրենք և իրենց նման կեղծ, դավաճան սրիկաները»։
Նա շեշտեց, որ պատկան մարմինները կազմակերպված են անում․ «Սա կազմակերպված անում են։ Հետագայում նորից պետք է գեներալիտետին մեղադրեն, որ ինֆորմացիա հանեցին, ծախեցին։ Ոչ, ամբողջ ինֆորմացիան հենց իրենց կեղծ, Սորոսի գրասենյակներից սնվող կազմակերպության ագենտներն ու ներկայացուցիչներն են անում։

Ու որևէ մեկը չհամարձակվի այսուհետ բանակին ու գեներալներին մեղադրի ինֆորմացիա ծախելու մեջ, քանի դեռ Դանիելներն ու Աննաները հայտնվում են բունկերներում»։

Ձեզ կհետաքրքրի...