Ես անհամբերությամբ սպասում եմ Վրաստանում իմ հանդիպումներին. Լլոյդ Օսթին
ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը Վրաստանում է:
Լլոյդ Օսթինը հայտարարություն է տեղադրել սոցիալական ցանցերում ՝ նշելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Վրաստանին ՝ պաշտպանական կարողությունների զարգացման և եվրաատլանտյան ինտեգրման առաջմղման գործում:
«Ես անհամբերությամբ սպասում եմ Վրաստանում իմ հանդիպումներին», – «Թվիթերում» գրել է Պենտագոնի ղեկավարը:
Wheels down in Georgia. The United States is committed to helping Georgia build its defense capacity and advance its Euro-Atlantic integration, and I’m looking forward to my meetings here. pic.twitter.com/TJy25tfn90
— Secretary of Defense Lloyd J. Austin III (@SecDef) October 18, 2021