Ադրբեջանում Հորդանանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայաստանին զենքի մատակարարման մասին տեղեկության առնչությամբ

agn hordanan

Հուլիսի 27-ին Ադրբեջանում Հորդանանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայաստանին սպառազինության մատակարարման վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությանը: 

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպել են ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովն ու դեսպան Սամի Աբդուլլա Գոշեհի միջև: Կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանին զենքի մատակարարման հարցը: Ադրբեջանի փոխարտգործնախարարը նշել է, որ այդ տեղեկությունը դժգոհություն է առաջացրել հանրության մոտ: 

Հորդանանի դեսպանն ասել է, որ «հասկանում է ադրբեջանական կողմի մտահոգությունը» և խոստացել ջանքեր գործադրել իրավիճակի լուծման համար:

 

1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...