Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները Մարտունիում հրետակոծության տակ են ընկել. կա երկու վիրավոր

press

Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում, կա երկու վիրավոր, նախնական տվյալներով երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

Միասնական տեղեկատվական կենտրոնից էլ հայտնում են, որ վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ): Նրանց տեղափոխում են Մարտունու հիվանդանոց:

Ձեզ կհետաքրքրի...