ՏԵՍԱՆՅՈՒԹ.Կորոնավիրուսի երկրորդ ալիքի ֆոնին Նիգերիայում սով է. խանութների վրա գրոհ է սկսվել
Նիգերիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքի ֆոնին սով է սկսվել։ Երկրում միլիոնավոր մարդիկ հայտնվել են գոյատևման խնդրի առաջ։ Քաղաքացիները ստիպված են գրոհել պահեստների և խանութների վրա, որտեղ որևէ մթերք է մնացել։ Պատճառը կառավարության որոշումն է՝ արգելելու երկրի առևտրի կետեր մթերք մատակարարող ընկերությունների աշխատանքը։ Այս մասին հայտնում է Ateo Breaking-ը։
Իշխանությունները կարծում են, որ նման արգելքը կկանխի վիրուսի տարածումը։
Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ եկող տարին կլինի աղետալի։ Կազմակերպության տվյալներով՝ արդեն հիմա զինված հակամարտությունների և պանդեմիայի պատճառով քաղցած է 270 մլն մարդ։
auroranews.am