ԱԱԾ-ն հերքում է Արմեն Աբազյանի՝ տնօրենի պաշտոնից ազատման մասին լուրերը
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հերքեցին կառույցի տնօրեն Արմեն Աբազյանի՝ պաշտոնից ազատման մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը:
«ԱԱԾ տնօրենի փոփոխության մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,- «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:
Համաձայն «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 4.1 հոդվածի 1-ին կետի՝ Լիազորված մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: