Նազարբաևը խոսել է Թուրանյան միջանցքի մասին. այն Հայաստանո՞վ է անցնելու

Nazarbaev

 Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը թույլ կտա վերականգնել Մեծ մետաքսի ճանապարհը, ինչը կմեծացնի Կասպից ծովի դերը: Այս մասին  Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում հայտարարել է Նուրսուլթան Նազարբաևը:

Նազարբաևի խոսքերով, վերոնշյալը նոր հնարավորություններ կբացի Թյուրքական խորհրդի անդամ պետությունների համար չինական «մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունից օգտվելու հարցում:

Նա հավելել է, որ Թուրանյան միջանցքը դառնում է ամենաանվտանգ ու կարճ ճանապարհը Եվրոպայի ու Ասիայի միջև:

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...