Արցախ. Բնակարանի (բնակելի տան) տրամադրումն իրականացվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 16-22 քառակուսի մետր ընդհանուր մակերեսի հաշվարկով, բացառությամբ հետևյալ դեպքերի.

Harcer
 Բնակարանի (բնակելի տան) տրամադրումն իրականացվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 16-22 քառակուսի մետր ընդհանուր մակերեսի հաշվարկով, բացառությամբ հետևյալ դեպքերի.
✔️պատերազմական գործողությունների հետևանքով բռնազավթված տարածքում սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանում (բնակելի տան մեջ) մինչև 27.09.2020թ. առանձին բնակված շահառուին տրամադրվում է 32-40 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակարան (բնակելի տուն).
✔️միևնույն սեռի 2 անձից բաղկացած ընտանիքին, ինչպես նաև ամուսիններին տրամադրվում է 40-45 քառակուսի մետր, իսկ տարբեր սեռի 2 անձից կազմված ընտանիքին (բացառությամբ ամուսինների) տրամադրվում է ևս 1 անձի հաշվով լրացուցիչ մակերեսով բնակարան (բնակելի տուն).
✔️8 և ավելի անձից կազմված ընտանիքին տրամադրվում է նվազագույնը 120 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակարան (բնակելի տուն)` հաշվի առնելով բնակարանային ֆոնդի հնարավորությունները:
ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ձեզ կհետաքրքրի...