Վերջապես քրեական հետապնդում սկսվեց Մատաղիսի գնդի (նախկին) հրամանատարի նկատմամբ և նա կալանավորվեց
Մի տարի է` հրապարակավ պատմում եմ, որ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, Մատաղիսի գնդի օրը, դրա հրամանատարը հավաքել է համարյա ամբողջ սպայակազմին ու մեծ գինարբուգ կազմակերպել։ Ընդորում, դա արել է այն պայմաններում, որ սեպտեմբերի 25-ից իր քթի տակ ադրբեջանական զորախումբ էր հավաքվում։
Ավելին, նա նաև հրավիրել է հարևան գնդերի ու այլ ստորաբաժանումների հրամ-կազմերին, որոնց մի մասը ևս անտեսել է հակառակորդի կուտակումները և եկել է խնջույքին (թեև, եղել են նաև հրավերը մերժած ադեկվատ սպաներ)։
Այս ամբողջ սպայակույտը, Մատաղիսի գունդը բացազատելու փոխարեն, կներեք, լակելով էր զբաղված։ Եվ երբ առավոտ 7-ին սկսեց պատերազմը` Մատաղիս-Թալիշի ուղղությամբ օյաղ հրամանատար համարյա չկար։
Արդյունքում այդ ուղղությամբ շատ արագ եղավ ճակատի ճեղքում, որը մի շարք ստորաբաժանումների մեծ կորուստների գնով մի կերպ հաջողվեց կանգնեցնել։
Այդ ճեղքումը կանգնեցրած ստորաբաժանումները այնպես մաշվեցին, որ հետո էլ չկարողացան կանգնեցնել Հորադիզ-Ջեբրաիլի ճեղքումը։
Բայց պետք է խնդիրն ավելի լայն նայել. ինչպե՞ս են այդպիսի ախմախները դառնում հրամանատարներ։ Ի՞նչ փոխել Զինված Ուժերի կադրերի առաջադիմության մեխանիզմներում, որ պատերազմ սկսելու վտանգի դեպքում ոչ թե խնջույք կազմակերպեն, այլ հայրենիքի վստահված հատվածի պաշտպանություն։
Հ.Գ. Որևէ զենք կամ որևէ մարտական ոգի այդքան կարևոր չէ, որքան գրագետ ու ադեկվատ հրամ-կազմ ունենալը։