Հայ բժիշկը Գերմանիայից վերադարձել է ՀՀ` լսելով ռեանիմատոլոգների պակասի մասին
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Լավագույններից՝ մեր շրջանավարտ Արսեն Մանուկյանը!!!
ԵՊԲՀ շրջանավարտ, ով իր Alma Mater-ի անունը բարձր է պահում թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս !!!
Բժիշկ Արսեն Մանուկյանը մասնագիտությամբ ռեանիմատոլոգ է, ապրում ու աշխատում է Գերմանիայի լավագույն հիվանդանոցներից մեկում։ Արսենն օրեր առաջ վերադարձել է Հայրենիք՝ լսելով Հայաստանում ռեանիմատոլոգների պակասի մասին։
Ներկայումս աշխատում է բուժհաստատությունում և բուժում է կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին»:
auroranews.am