Թուրքիան ռազմածովային վարժանքներ կանցկացնի հունական Կրետե կղզու հարավում
Թուրքիան օգոստոսի 25-ին հայտարարել է հունական Կրետե կղզու հարավում թուրքական և դաշնակից երկրների (ՆԱՏՕ) ռազմանավերի մասնակցությամբ զորավարժություններ անցկացնելու մասին: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի պաշտպանության նախարարարությունը, գրում է ermenihaber-ը։
Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.
«Թուրքական և դաշնակից երկների ռազմածովային ուժերի նավատորմի նավերը 2020թ. օգոստոսի 26-ին Արևելյան Միջերկրականում փոխգործակցության և համակարգման բարելավման նպատակով համատեղ կանցկացնեն կարճաժամկետ անցումային դասընթացներ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան Կատելորիզո (Մեիս) կղզու շրջակայքում սեյսմիկ հետազոտություններ անցկացնելու մասին Navtex-ի (նավիգացիոն տելեքս) ծանուցագիր էր հրապարակել, ինչին ի պատասխան Հունաստանը նոր «Navtex» հրապարակեց: Նշյալ ծանուցագրով Հունաստանը մինչև օգոստոսի 27-ը սեյսմիկ հետազոտություններ է իրականացնելու հունական Կրետե, Կարպատոս, Հռոդոս կղզիների շրջակայքում և Կատելորիզո կղզու հարավում:
Նշենք, որ վերջին օրերին հույն-թուրքական հարաբերությունները առավել լարվել են հունական տարածքային ջրերի մոտ թուրքական «Oruç Reis» նավի կողմից սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով։
Լարվածության թուլացման համար Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մասը օգոստոսի 25-ին կմեկնի Աթենք և Անկարա: